Ամենաերկար ոտքերով ռուս աղջիկը հավակնում է դառնալ Գինեսի ռեկորդակիր(լուսանկարներ)
29-ամյա Եկատերինա Լիսինան հավակնում է դառնալ Գինեսի ռեկորդակիր որպես աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող աղջիկը: Նախկին բասկետոլիստուհու հասակը 205,7 սմ է, իսկ նրա ոտքերի երկարությունը` 133 սմ: Այս մասին գրում է «NewsRumbler.ru»-ն:
Ներկա պահին ամենաերկար ոտքեր ունեցող աղջկա տիտղոսը պատկանում է նախկին բասկետբոլիստուհի Սվետլանա Պանկրատովային` 132 սմ: Բացի այդ՝ Լիսինան արդեն Գինեսի ռոկորդակիր է համարվում որպես Ռուսաստանի ամենաբարձրահասակ կին, ինչպես նաև ամենամեծ կանացի ոտնաթաթ ունենալու համար: