Չելյաբինսկում լճից դուրս են բերել 7-րդ զոհի մարմինը
ՌԴ Չելյաբինսկի շրջանում հայտնաբերել են 7-րդ զոհի մարմինը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
Նշվում է, որ 7-րդ զոհի մարմինը հայտնաբերվել է առավոտյան՝ տեղական ժամանակով 9.15-ին:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Չելյաբինսկի շրջանում, ողբերգական պատահար է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով հայեր են զոհվել, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխաներ: