Ինչո՞ւ մարդիկ իրենց գումարները չեն պահում Հայաստանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարի կտրուկ ավելացել է Հայաստանից կապիտալի արտահոսքը: 2017-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից 356 մլն 683 հազար դոլարի կապիտալի արտահոսք է եղել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 42,6 մլն դոլարով: Գումարի ահռելի մասը՝ մոտ 144 մլն դոլարը, գնացել է ՌԴ, իսկ 64,4 մլն դոլարը՝ ԱՄՆ:
Պատկերն ամբողջական դարձնելու համար նշենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքը 7,9 մլրդ դոլար է եղել: Ընդ որում, սա օրինական ճանապարհով երկրից դուրս բերված գումարի վիճակագրությունն է, մինչդեռ քիչ չեն նաև ապօրինի եղանակով Հայաստանից դուրս բերված գումարները, որոնք շրջանառվում են օֆշորային գոտիներում:
Ու այս ընթացքում ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն մեկնաբանել կապիտալի թեկուզ և օրինական արտահոսքն ինչ է լինում: Մինչդեռ կատարվածը լուրջ եզրահանգումների տեղիք է տալիս առ այն, որ սա ևս մեկ վկայություն է Հայաստանի՝ ոչ գրավիչ երկիր լինելու մասին: Եվ անգամ կառավարության փոփոխությունից հետո մարդիկ գերադասում են իրենց գումարները չպահել Հայաստանում»:
Մանրամասները` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: