Սաակաշվիլին խոստանում է խլել Ուկրաինան Պորոշենկոյից և Ավակովից
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը և այլ վրացիներ Ուկրաինան կխլեն նախագահ Պյոտր Պորոշենկոյից, վարչապետ Վլադիմիր Գրոսյմանից և ՆԳՆ Արսեն Ավակովից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իսկապես Ավակովն ու իր ընկերությունն արդեն ամեն ինչ վերցրել են՝ և՛ գազի ստեղծման վայրի վերահսկողությունը, և՛ ֆինանսական հոսքերը, և՛ վարչապետն է կարծես իրենց գրպանում, և՛ Պորոշենկոն է վախենում նրանց մասնավոր զինված խմբերից և ստիպված է պայմանավորվել խորհրդարանում: Եվ հանկարծ ինչ-որ տեղից գալիս են այդ վրացիներն ու փորձում կանգնեցնել ուկրաինացիների թալանը»,- գրել է նա:
Սաակաշվիլին նաև խոստացել է Պորոշենկոյից, Գրոյսանից և Ավակովից վերցնել Ուկրաինան, որպեսզի վերադարձնի «սովորական մարդկանց, ովքեր տանջվել են ուկրաինացիների պատճառով»: