Բոստոնում տաքսին մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 10 վիրավոր. դիտարկվում է ահաբեկչության վարկածը
Բոստոնում ավտոմեքենան մխրճվել է հետիոտների բազմության մեջ: Պատահարի հետևանքով առնվազն 10 վիրավոր կա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Boston Globe»-ին:
Ինչպես հաղորդվում է, բախումը տեղի է ունեցել Լոգանի օդանավակայանի կայանատեղիներից մեկում:
Իշխանությունների տվյալներով՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 9 մարդ:
Մարդկանց խմբի մեջ մխրճված մեքենան տաքսի է եղել: Համարվում է, որ նա դա դիտմամբ է արել, իսկ պատահարը ահաբեկչություն է:
Այս պահին ոստիկանությունը հարցաքննում է 56-ամյա վարորդին, իսկ նրա մեքենան վերցրել են հետաքննության շրջանակում: