Հրշեջ ծառայության ուղղաթիռը կործանվել է Թուրքիայում. կան վիրավորներ
Թուրքիայի Թախթալայի ջրամբարում հրդեհաշեջ ուղղաթիռ է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի երկուսին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Անձնակազմի հինգ անդամ հիվանդանոց է տեղափոխվել, այդ թվում՝ երեք ռուս: Բոլոր տուժածները լուրջ վնասվածքներ են ստացել:
Հրշեջ ծառայության ուղղաթիռը խնդիրներ է ունեցել շարժիչի հետ ջուր հավաքելու փորձ անելիս: Պատահարի հետաքննությանը մասնակցելու համար Միջպետական ավիացիոն կոմիտեն իր առանձին կոմիտեն է ստեղծել:
«Ка-32С» վթարային ուղղաթիռը պատկանում է «Ավիալիֆտ Վլադիվոստոկ» ավիաընկերությանը: Ուղղաթիռի անձնակազմը փորձել է վայրէջք կատարել շարժիչի հետ խնդիրները նկատելու ժամանակ: Ուղղաթիռը ջրի հետ շփումից լուրջ վնասներ է ստացել: