Պուտինը ոչ պաշտոնական ընթրիք է ունեցել Չինաստանի նախագահի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով Մոսկվա է ժամանել պաշտոնական այցով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Նախագահները ձեռքսեղմումներով են փոխանակվել: Նրանց հանդիպման հիմնական մասը լրագրողների կողմից լուսաբանման համար փակ է եղել:
Ինչպես ավելի լաղ հայտնել էր Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախատեսվել էր նախագահների ոչ պաշտոնական ընթրիք:
Պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն այդ թվում երկկողմանի համագործակցության հարցերը: