Ասադի ճակատագիրը Պուտինի ձեռքում է. Պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի հետ մասնավոր հանդիպման ժամանակ հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադրի վճիռը Ռուսաստանի ձեռքում է գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Foreign Policy»-ին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թիլսերսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջադրանքները Սիրիայում սահմանափակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մարտիկների դեմ պայքարով:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները վերջին ամիսներին կենտրոնացել են միայն մարտավարական նպատակների վրա, այդ թվում՝ ԱՄՆ-ի ուժերի պաշտպանությամբ քիմիական զենքի հարձակումների զսպում ապագայում, այլ ոչ թե Սիրիայի կառավարական ուժերի թուլացում: