Պրահայում ադրբեջանցի բիզնեսմեն է սպանվել (լուսանկարներ)
Սպանվելուց մի քանի ժամ առաջ Ռաշադ Հաֆարովն իր կնոջն ասել է, որ հանդիպման է գնում: Անհանգստանալու առիթ գործարարը չի տվել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ չեխ լրագրողներին այս մասին պատմել է սպանվածի կինը:
Ռաշադ Հաֆարովի բիզնեսը՝ Ադրբեջանից խմիչքներ արտահանելը, որոշակի բարդությունների առջև էր կանգնել:
Այս պահին Չեխիայի իշխանությունները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, ով զանգել և գործարարին հանդիպման է կանչել, որի ժամանակ էլ նրան սպանել են: Գործարարի մարմինը հայտնաբերել են հունիսի 30-ին:
Ադրբեջանցի գործարարի ընկերությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: