Էդ խեղճերը ո՞նց գնան բանակ, առավոտ ծեգին քնից հանում են ախր
Մեծ մտածող, մեծագույն քաղաքագետ Շմայսը կարծում է (Լրագիր»), որ պաշտոնյաների երեխաները չեն ծառայել բանակում, որովհետև, օրինակ, «կարող ա գերազանցիկ ա եղել, լավ ա սովորել»։ Ի դեպ, սա կրկնում է երկու անգամ։
Մինչ այդ տեղեկացանք, որ բանակից ազատվում են պաշտոնյաների՝ բանակից ալերգիա ունեցող սիրասուն զավակները, հիմա էլ իմացանք, որ դրանց լավ սովորող երեխաներն են բանակից ազատվում։
Սպասենք երրորդ պատճառին։ Սիրտս վկայում է, որ բանակից ազատվում են նաև պաշտոնյաների էն տղաները, որոնք սովոր են լուսաբացին քնել՝ մինչև կեսօր և կեսօրից էլ դենը։
Դե, էդ խեղճերը ո՞նց գնան բանակ, առավոտ ծեգին քնից հանում են ախր։
Լիզա Ճաղարյան. Ֆեյսբուք: