Հարց քաղաքապետարանին. ո՞վ է թույլ տվել վճարովի ու շատ թանկ խաղահրապարակներ տեղադրել
Վաղուց եմ ասել, որ քաղաքի հանրային տարածքները փոխանակ զարգանան, քիչ-քիչ պակասում են:
Ինչ իրավունքով են տարբեր գործարարներ բոլոր հանրային սեփականություն հանդիսացող տարածքների վրա շարում էրեխեքի համար գայթակղության աղբյուրներ՝ զիբիլ վճարովի ավտոմատներ, կամ ոչ զիբիլ բարձրորակ խաղահրապարակներ՝ բայց ահավոր թանկ: Ինչու պետք է ես ու մնացած ծնողները քաղաքի այգիներից խուսափենք, արդեն հնարավոր չէ պոպլավոկի մոտ զբոսնել, օպերայում, և այլն:
Ու հանկարծ ուրիշ քաղաքների օրինակ չբերեք, չկա տենց բան, դրեք մի տեղ սարքեք վճարովի Դիսնեյլենդ, միայն ուրախ կլինեմ, բայց բոլոր մանր եւ խոշոր հասարակական վայրերը դարձրել եք սեմըշկի թաս:
Հարց քաղաքապետարանին. ո՞վ է թույլ տվել, որ իմ ու մնացած երևանցիներին պատկանող հանրային կանաչ տարածքը Ֆրանսիայի հրապարակի մոտ /Սանտա-Ֆե/ տրվի ինչ-որ մեկին, որը կտեղադրի խաղահրապարակ՝ վճարովի ու շատ թանկ: Ընդ որում, եթե իրոք կար քաղաքաշինական պատճառ դա անելու /խիստ կասկածելի/, ապա ինչ մրցույթի արդյունքում է տրվել Սանթա-Ֆեին /ասում են, Խաչատրյաների տոհմին պատկանող, պարզեք/, նույնը կարելի է ասել Պապլավոկի պուրակի մասին՝ ով է որոշել Լունապարկ սարքել, ինչու է տրվել կոնկրետ մեկին:
Էլ չեմ ասում, նույն օպերայի՝ Ազատության հրապարակում համառորեն բուսնող գեղական փչովի զիբիլը, հաստատ քաղաքապետարանից մեկի բարեկամինն է: Ով կասկածում է, թող փորձի մի բան տեղադրել:
Արսեն Շուր Կարապետյան. Ֆեյսբուք: