Ազգայնամոլը Մակրոնի վրա հարձակում էր ծրագրել
Ֆրանսիայի դատախազությունը 23-ամյա տեղի բնակչին մեղարանք է առաջադրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վրա հարձակում նախապատրաստելու համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Le Parisien»-ին:
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է հունիսի 29-ին խաղային կայքերից մեկում նամակագրությունից հետո, երբ հայտարարել է, որ պատրաստվում է «Կալաշնիկով» գնել հուլիսի 14-ին Սուրբ Բաստիլի օրը Մակրոնի վրա հարձակվելու համար:
Հարցաքննության ժամանակ նա պատմել է, որ խիստ ազգայնամոլական հայացքներ ունի, ինչպես նաև հայտարարել է, որ ծրագրել էր Ֆրանսիայում ազգային փոքրամասնությունների վրա հարձակում գործել:
Դատախազությունից հայտնել են, որ տղամարդը ամենայն հավանականությամբ միայնակ է գործել: