Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ նոր դավադրություն է նախապատրաստվում
Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ նոր դավադրություն է նախապատրաստվում: Ամենայն հավանականությամբ մոտ ապագայում Սիրիայի՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող շրջաններից մեկում տեղի կունենա քիմիական հարված կամ դրա բեմականացում, ինչը միջազգային հանրությանը (Արևմուտքին) կդրդի մեղավորին (բնականաբար սիրիական իշխանություններին) պատժելու թիրախավորված գործողությունների իրականացման:
Համենայն դեպս, դեռևս նախորդ շաբաթվա ընթացքում Վաշինգթոնի կողմից նման «պատվեր» արդենիսկ հնչել է. ամերիկյան պաշտոնական շրջանակները հայտարարել են Սիրիայում իշխանությունների կողմից նոր քիմիական հարված նախապատրաստելու վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու մասին:
Իսկ այնքա՜ն սպասված «պատվերը» որսացել են ընդդիմադիր ծայրահեղական որոշ խմբավորումներ, որոնք Իդլիբի նահանգում նախապատրաստում են, հավանաբար, զարին գազի կիրառմամբ հերթական քիմիական գրոհը:
Արմեն Պետրոսյան. Ֆեյսբուք: