Ղրիմում ՀՀ քաղաքացի է խեղդվել
Օրեր առաջ Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում գտնվող Վասիլի լողափում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է խեղդվել։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, Վասիլի ծովում: Չնայած նախազգուշացմանը, որ ծովը փոթորկոտ է, տղամարդը լողացել է և խեղդվել։
Տղամարդու դին գտել են հաջորդ օրը՝ հուլիսի 2-ին։