Ադրբեջանական կայքերից մեկում է հայտնվել երեկվա ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկանի լուսանկարը
Ադրբեջանական կայքերից մեկում է հայտնվել երեկվա ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկաններից մեկի՝ Շահլար Ռամիզ օղլու Մամաևի (Mamayev Şahlar Ramiz oğlu) լուսանկարը։
Լուսանկարից երևում է, որ Շահլար Մամաևը ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող է։
Ինչպես գիտեք, առաջնագծում մարտական խնդիրներ են իրականացնում նաև ադրբեջանի ոստիկանության զորքերը և չի բացառվում, որ զինծառայողը ոչ թե դժբախտ պատարհարի հետևանքով մահացած լինի, այլ սպանված լինի պատժիչ գործողությունների արդյունքում։
Սպասենք երկրորդ «ջրահեղձ եղածի» լուսանկարին:
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: