Թուրքիան ցանկանում է սեփական ավիակիր ստեղծել
Անկարան մտադիր է իր ուժերով սեփական ավիակիր կառուցել և կասկածի տակ չի առնում իր հաջողությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
«Մենք ամբողջովին ավարտել ենք ռազմանավերի 14 նախագծերի իրականացումը, հերթը ևս 10-ինն է: Մենք պետք է Թուրքիան դարձնենք ռազմանավերի շինարարության առաջատարներից մեկը, իսկ ավիակիրը մեզ համար այլևս հեռավոր երազանք չէ»,- հայտնել է Էրդողանը:
Նա նաև նշել է ապագայում Թուրքիայի համար՝ արտասահմանից ներկրվողներից տեխնոլոգիական անկախացման հասնելու կարևորությունը:
Էրդողանը հավելել է, որ 2023 թ.-ին, երբ Թուրքիան կնշի հանրապետության ստեղծման հարյուրամյակը, արտերկրից պաշտպանական արտադրանքի ներկրումից անկախացումն արդեն պետք է իրականացված լինի: