Քվենտին Տրանտինոն ամուսնանում է (լուսանկարներ)
Ժամանակակից կինոմատոգրաֆիայի ամենավառ և անսովոր ռեժիսյորներից մեկը՝ Քվենտին Տրանտինոն, ամուսնանում է: Այս մասին գրում է «Elle.ru»-ն:
33-ամյա ռեժիսորի ընտրյալը իսրայելցի երգչուհի Դանիելլա Պիկն է: Զույգի տարիքային տարբերությունը 21 տարի է:
Զույգը ծանոթացել է դեռևս 2009թ. Իսրայելում «Անփառունակ սրիկաները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Նրանց սիրավեպը արագ էր զարգանում. հանդիպումից արդեն մեկ շաբաթ անց նրանք արդեն միասին հայտնվեցին կարմիր գորգին: Սակայն շրջապտույտը երկար չտևեց. շուտով նրանք բաժանվեցին:
Նշվում է, որ բաժանության պատճառը Տարանտինոյի բարդ բնավորությունն էր. վերջինս երբեք չի եղել ամուսնացած և ոչ մի կնոջ հետ երկար չի հանդիպել:
Սակայն բոլորի համար անսպասելի` 2016թ. զույգը կրկին վերականգնեց հարաբերությունները և ավելին ՝ հայտարարեց ամուսնության մասին: