Փարիզում Բարձր նորաձևության շաբաթ է (լուսանկարներ)
Օրերս Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակներում սպասվում է հագուստի 35 հավաքածուի ցուցադրություն, որոնցից հինգը կներկայացնեն Բարձր նորաձևության առաջատար կանայք: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
Միջոցառումը կտևի 4 օր: Սպասվում է, որ հանրության ուշադրությանը կներկայացվեն «Christian Dior», «Franck Sorbier», «Alexandre Vauthier», «Alexis Mabille», «Chanel», «Givenchy» և այլ հայտնի նորաձևության տների հավաքածուներ: