Կատարի ԱԳՆ ղեկավարը վերջնագրի պատասխանով Քուվեյթ է ժամանել
Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամմադ բեն Աբդուրրահման Ալ Տանին Քուվեյթ է ժամանել, որպեսզի Դոհայի հետ հարաբերությունները դադարեցրած արաբական երկրներին պահանջների պատասխանը փոխանցի: Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրան»:
Հիշեցնենք, որ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը ավելի վաղ համաձայնել էին Դոհային ներկայացրած վերջնագրի ժամկետը երկարաձգել 48 ժամով:
Վեջնագիրը 13 պահանջ է ներառում, որոնց թվում են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, երկրում թուրքական ռազմաբազայի վերացումը, արաբական երկրների ներքին կյանքին խառնվող ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցումը և այլն:
Глава МИД Катара прибыл в Кувейт для передачи ответа на ультиматум