Կրետեում չդադարող շոգերից մարդ է մահացել
Կրետեում տարեց տղամարդը մահացել է շոգերից, ևս մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում: Այս մասին հայտնում է «cretalive.gr»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Միրես շրջանում, որտեղ շաբաթ օրը ջերմաստիճանը հասել է 45.9 աստիճանի: Տարեց տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ծանր վիճակում հոսպիտալացվել է նաև 40-ամյա վանական: Բժշկական օգնույթան անհրաժեշտություն է պետք եղել Կրետեի 27 բնակիչների:
Հունաստանում 4 օր շարունակ 40 աստիճան տաքություն է գրանցվել: Երկուշաբթի ջերմաստիճանը նվազել է 10 աստիճանով: