Հայաստանում ավտովթարների հետևանքով մեկ տարում ավելի շատ զոհեր ենք ունենում, քան սահմանում մի քանի տարին միասին վերցրած
Հայաստանի ավտոճանապարհների վրա մի քանի անգամ ավելի շատ ողբերգական զոհեր ենք ունենում ավտովթարների պատճառով մեկ տարվա կտրվածքով, քան սահմանում մի քանի տարին միասին վերցրած: Սրա մասին լուրջ մտածել է պետք: Ես կարող եմ մատնանշել ավտովթարների մի քանի պատճառներ:
1.Հայաստան ներկրված հին և մաշված ավտոմեքենաներ:
2.Հայաստանի անբարեկարգ ասֆալտածածկ ճանապարհներ: Կարող է ճանապարհն ասֆալտապատված լինի, սակայն անորակ փոսալցման պատճառով առաջանա վթարային իրավիճակ:
3.Խորհրդային արտադրության բեռնատարների հետևի լույսերի իսպառ բացակայություն, կամ այնպիսի թույլ վառվելը, որ եղած չեղած մեկ հաշիվ է:
4. Ճանապարհային նշանների գոնե կարևոր ու վտանգավոր հատվածներում իսպառ բացակայելը, իսկ առկայության դեպքում ոչ ճիշտ տեղում լինելը: Ենթադրենք կտրուկ շրջադարձ է , իսկ նշանը դրված է մոտ 20-30մ հեռավորության, իսկ որոշ դեպքերում հենց շրջադարձը սկսվող հատվածում:
Արագության գերազանցման գործոնը այստեղ էական նշանակություն չունի, քանի որ դու մայրուղու վրա չես կարող քշել 60-70 արագության, պետք է քշես մինչև սահմանաված արագությունը, իսկ եթե քշես ասենք 90+10կմ/ժ արագությամբ, ապա չի բացառվում , որ վերոնշյալների պատճառով հայտնվես վթարային իրավիճակում:
Միայն անցած երկու օրը զոհվեցին 2, 16, 25, 28,35, 52 և այլն տարիքի մարդիկ, իսկ բազմաթիվ վիրավորների մասին լռում եմ, որ արդեն հաշմանդամ են: ՀՀ կառավարությունը մտածելու տեղ ունի այստեղ, և որոշակի նորմատիվներ ներմուծելու և դրանք կատարելու խնդիր կա:
Բարի երթ հարգելի վարորդներ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: