Փարիզում զինված անձինք հարձակվել են մզկիթից հեռացող անցորդների վրա. կան վիրավորներ
Անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական Ավինյոն թաղամասում գտվող մզկիթի մոտակայքում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «La Provence»-ին:
Հաղորդվում է, որ երկու հարձակվողները՝ ատրճանակով և հրացանով, ավտոմեքենայով եկել են դեպքի վայր և կրակ բացել մզկիթից հեռացող մարդկանց վրա:
Հրաձգության հետևանքով տուժել են նվազագույնը 8 մարդ, այդ թվում՝ 7-ամյա երեխա:
Ոստիկանությունը դեպքը որպես ահաբեկչական ակտ չի դիտարկում: Ենթադրվում է, որ հարձակման հիմքում երիտասարդների միջև ընդհարումն է եղել: