Ջեյ Լոյին «բռնացրել են» սիրելիի հետ համբուրվելիս (լուսանկար)
Ջենիֆեր Լոպեսի ելույթներից մեկից հետո լրագրողներին հաջողվել է լուսանկարել Ջեյ Լոյին 41-ամյա Ալեքս Ռոդրիգեսի հետ համբուրվելիս:
Նրանք համերգին հավաքված այլ մարդկանց կողքին կանգնած են եղել: Կարծես թե հանգստից հետո աստղերն իրենց հրաշալի են զգացել, դրա համար էլ նույնիսկ չեն փորձել թաքցնել իրենց զգացմունքները: Համբույրի լուսանկարը, իհարկե, րոպեներ անց հանրության քննարկման առարկան է դարձել: