Աշխարհում միայն Հայաստանում է, որ բանակ ճանապարհելիս քեֆ են անում, երգում, պարում
Այսօր բանակի քեֆի էի: Աշխարհում միայն Հայաստանում է, որ բանակ ճանապարհելիս քեֆ են անում, երգում, պարում ու այդպես ուրախ ճանապարհում բանակ:
Ուրիշ ինչ երկիր գիտեք, որ փաստացի պատերազմի մեջ է, բայց որդիներին քեֆով ուրախությունով են ճանապարհ դնում: Գետինը պետք է մտնեն բոլոր այն մեծահարուստները, պաշտոնյանները ովքեր իրենց որդիներին ազատում են բանակից :
Հայաստանից արտագաղթածներին եք մեղադրում, բայց դրանց որդիների բանակից ազատելը հավասար է ծանր հանցագործության, դրանք մեր պաշտապնությունը թուլացնողներն են:
Տղերք, ձեր թիկունքին ենք... Այսօր խմել եմ 185 այն ընկերներիս կենացը, ովքեր դրսից ու ներսից Հայոց բանակի դիրքապահ զինվորի կողքին են, ոտքի վրա ենք խմել:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք