«Ամենագեղեցիկ հանցագործն» ու միլիարդատիրոջ ժառանգ նրա սիրուհին (լուսանկարներ)
«Ամենագեղեցիկ հանցագործը»՝ Ջերեմի Միքսը, արդեն հասցրել է պոդիումի աստղ դառնալ, հայտնվել նորաձևության ամսագրի շապիկին և մի քանի հարցազրույց տալ: Քչերին է հայտնի, որ նախկին դատապարտյալը կին և երկու երեխա ունի: Այս մասին ավելի ակտիվորեն սկսեցին խոսել, երբ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ջերեմին դավաճանում է ամուսնուն միլիարդատիրոջ ժառանգ Քլոե Գրինի հետ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Mail Online»-ը հրապարակել էր լուսանկարներ, որտեղ մոդելը համբուրվում է Ֆիլիպ Գրինի՝ «Topshop»-ի սեփականատիրոջ աղջկա հետ, որից հետո համացանցի օգտատարերեը «հարձակվել էին» հայտնի աստղի վրա:
Նշվում է, որ «սիրահարները» ծանոթացել են դեռևա Կաննի 70-րդ կինոփառատոնի ժամանակ, սակայն այս տեղեկությունը չի հաստատվել: Օգտատերերը բարկացել են, թե ինչպես կարող էր Միքսը սիրավեպ ունենալ, երբ կին և երկու երեխա ունի:
Քլոեն վերջերս լուսանկար է հրապարակել տղամարդու հետ և գրել. «Սա դեռ սկիզբն է: Մենք գնահատում ենք ողջ սերն ու ատելությունը»: