Մերկելը համբուրել է սատանային
Վիտալի Միլոնովը հայտնել է, որ մտադիր է դիմել Գերմանիայի եպիսկոպոսներին արտասովոր խնդրանքով: Պետդումայի պատգամավորը մտադիր է կրոնավորներին խնդրել քաղաքական այն գործիչներին, ովքեր Բունդեսթագում կողմ են քվեարկել միասեռականների ամուսնությունը օրինականացնելու բանաձևին, հեռացնել եկեղեցուց: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Բնականաբար, ես դիմում եմ Գերմանիայի եպիսկոպոսներին, որպեսզի նրանք Անգելա Մերկելին և Բունդեսթագին հեռու պահեն եկեղեցուց: Թող նրանք շփվեն սատանայի եկեղեցու հետ: Իսկ Գերմանիայի քրիստոնյաները պետք է միավորվեն և հասկանան, որ չկա այնպիսի կուսակցություն, որն արտացոլի իրենց հետաքրքրությունները»,- նշել է նա ռադիոյի եթերում:
«Այժմ ես խնդրում եմ, որ հեռացնեն Քրիստոսի անունը դեմոկրատական կուսակցության անունից, որովհետև Անգելա Մերկելը գործարք է կնքել սատանայի հետ, նա համբուրել է սատանային նրա համար, որպեսզի ձևավորի կոալիցիոն կառավարություն»,- հավելել է պատգամավորը: