Ամենաէժան մեքենաները՝ Ռուսաստանում
«Российская газета»-ն կազմել է ռուսական շուկայի ամենաէժան նոր ավտոմեքենաների տասնյակը: Այն գլխավորում է «Lifan Smily»ժն՝ 369.9 հազար ռուբլի արժողությամբ: Այս մասին գրում է 360tv.ru-ն:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում ռուսական «Lada Granta»-ն և «Lada Priora»-ն են: «Lada Granta» սեդանը մեկ անվտանգության բարձիկով արժե 389.9 հազար ռուբլի:
«Priora»-ն իր բազային հավաքածուով արժե 399.9 հազար ռուբլի: Հավաքածուի մեջ նաև ներկառուցված հարմարանքներ են, սրահի օդը ֆիլտրող համակարգ:
Չորրորդ հորիզոնականում «Lada Granta» լիֆթբեքն է, հինգերորդում՝ «Datsun on-DO» սեդանը, որն արժե 436 հազրա ռուբլի և ունի 1.6 լիտրանոց շարժիչ:
Ամենաէժան մեքենաների տասնյակում են նաև «Ravon R2»-ը՝ 439 հազար, «Lada Kalina»-ն՝ 440 հազար, «Ravon Nexia»-ն՝ 449 հազար, և երկու չինական սեդաններ՝ «FAW Oley»-ը՝ 449 հազար, և «Brilliance H230»-ը՝ 459 900 ռուբլի արժեքով: