Հերթական շքեղ հարսանիքը. հայ և ռուս գործարարների երեխաների հարսանիքին երգել են Բասկովը, Ստաս Միխայլովը և Լեդի Գագան (լուսանկարներ)
Հերթական «հայկական հարսանիքը» ցնցել է իր շքեղությամբ: Այս օրերին Լոս Անջելեսի «Dolby Theatre»-ում, որտեղ տեղի է ունենում «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը, տեղի է ունեցել Գասպարի և Լոլիտայի հարսանյաց արարողությունը:
Լոլիտան «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դուստրն է, Գասպարը «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրն ու սեփականատեր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին է:
Հարսանյաց երեկոն վարել են Քսենիա Սոբչակը և Անդրեյ Մալախովը: Հյուրերին ուրախություն են պարգևել Լեդի Գագան, Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը:
Քսենիա Սոբչակը «Instagram»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ամեն օր չէ, որ Լեդի Գագային եմ ներկայացնում»: