Էրդողանը հանդիպել է Շոյգուի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով թուրք նախագահի կայքում հրապարակված տեղեկությանը:
ՌԴ պաշտպանության նախարարի և Թուրքիայի նախագահի հանդիպման մանրամասները չեն հաղորդվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում կկայանա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Սերգեյ Շոյգուի հետ: