Էրդողանը խիստ քննադատել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնած «արդարության քայլերթը»
Թուրքիայի հանրապետության և Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը խիստ քննադատել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախաձեռնած «արդարության քայլերթը», որը նպատակ ունի պաշտպանելու դատապարտված Ժողովրդահանրապետական Էնիս Բերբերօղլույին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Էրդողանը համակուսակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, որ այդ քայլերթը արդարության հետ որևէ կապ չունի, ընդհակառակը, դա մի քայլերթ է, որը փորձ է անում պաշտպանել այն անձանց և կազմակերպություններին, որոնք ամեն կերպ փորձում են թակարդ հյուսել Թուրքիայի դեմ և սատարում են ահաբեկչության զարգացմանը:
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ իրենք շարունակելու են պայքարել ահաբեկչության և այն խմբավորումների դեմ, որոնք փորձում են ներսից քայքայել Թուրքիան: