Էրդողանը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի Ստամբուլում բանակցություններ կանցկացնի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հանդիպումը կայանալու է ժամը 16:00-ին Ստամբուլում` Էրդողանի նստավայրում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: