ԱՄՆ-ում հայտնաբերվել է 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում գտել են 5-ամյա հայ Արամազդ Անդրեասյանի մարմինը, որն ապրիլի 22-ից անհայտ կորած էր համարվում:Այս մասին գրում է «Associated Press»-ը
Երեխայի մարմինը գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ:
Իշխանությունները դեռևս պետք է տղայի ինքնությունը հաստատեն, ինչպես նաև մահվան պատճառը հայտնաբերեն: Բացի դիահերձումից հնարավոր է երեխայի մարմինը մի շարք այլ փորձաքննությունների ենթարվի, քանի որ երեխան այնտեղ է գտնվել ավելի քան 2 ամիս:
Մարմինը հայտնաբերվել է այն օրը, երբ երեխայի հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լոս Անջելես են տեղափոխել Լաս Վեգասից, որտեղ նրան անցյալ շաբաթ կալանավորել էին: Նշենք, որ տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ:
Անդրեասյանի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին այս լուրը կաթվածահար է արել: Անդրեասյանը ժխտում է մեղադրանքները և պատրաստվում է դատարանում իր անմեղության մասին հայտարարել: