VARDA-ն մտադիր է դատի տալ իր մասին սուտ տեղեկություններ տարածողներին
Երեկ տեղեկություններ էին հրապարակվել, թե ՌԴ-ում հայտնի հայազգի պարուհի VARDA-ն մահացել է: Վերջինս այս առնչությամբ իր Ինստագրամի էջում գրում է.
« Իմ տնօրենի հեռախոսը պայթում է Հայաստանից ստացված զանգերից: Սա չար կատա՞կ է: Ես ողջ և առողջ եմ: Սոչիում եմ և վայելում եմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը: Բոլորին սիրում եմ և համբուրում»,- նշել է նա:
Վարդային դուր չի եկել նաև այն, որ նրան ներկայացրել են որպես մերկապարուհի, ինչն առաջացրել է պարուհու զայրույթը: Նա հայտարարել է, որ «ավելի լավ է մերկ լինել, քան մահացած» և մտադիր է դատի տալ սուտ տեղեկություններ տարածողներին: