ԱՄՆ գիշերային ակումբներց մեկում հրաձգության հետևանքով կան տասնյակ տուժածներ
Ամերիկյան Լիթլ Ռոք քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի, որոնցից 25-ը հրազենային վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում է «РиаНовости»-ն` հղում տալով քաղաքային ոստիկանության հայտնած պաշտոնական տվյալներին:
Տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվում էր 17 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր: