Երևանում տղամարդն անչափահասի համար իրանցի «հաճախորդներ» է գտել և ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել
Անչափահաս աղջկան պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող երեւանցի տղամարդը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ.-ին Ա.Դ.-ն իր բնակարանը վարձով տվել է մարզից եկած անչափահաս աղջկա եւ դրդել նրան զբաղվել մարմնավաճառությամբ: Տղամարդն աղջկա համար իրանցի «հաճախորդներ» է գտել 10 հազար դրամով, որից 5 հազարը վերցրել է իրեն:
Դատարանն Ա.Դ.-ին մեղավոր է ճանաչել առաջադրված երկու մեղադրանքներով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման: