Առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը(լուսանկարներ)
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը:
Փառատոնին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն էլ վստահեցրել են, որ «Երևանյան ռոք»-ը երեկոն դարձրել է իսկապես անմոռանալի և դեռ երկար կմնա իրենց հուշերում: