ԱՄՆ Նևադա նահանգում հանգստանալու համար մարիխուանա օգտագործելը դարձավ օրինական
ԱՄՆ Նևադա նահանգում հանգստանալու նպատակով մարիխուանա վաճառելը արդեն օրինական է: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «Associated Press»-ին:
Միայն չափահաս անձիք հնարավորություն կունենան գնել 28,3 գրամ մարիխուանա: Թմրանյութը կարելի կլինի օգտագործել միայն տանը, սակայն ոչ հասարակական վայրերում:
Ակնկալվում է, որ վաճառքի երկու երրորդը բաժին կհասնի զբոսաշրջիկներին: