Գերմանիայում ընդունվել է մարմնավաճառների իրավունքները պաշտպանող օրենք
Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, Գերմանիայում ուժի մեջ է մտնում մարմնավաճառության մեջ ներգրավված անձանց իրավունքները ամրագրող օրենքը: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Այն սահմանում է մի շարք իրավունքներ և պարտականություններ, որոնք ունեն մարմնավաճառությամբ զբաղվողները, նրանց հաճախորդները, ինչպես նաև հասարակաց տների սեփականատերերը:
Մարմնավաճառներն այսուհետ պարտավորվում եմ երկու տարին մեկ թարմացնել իրենց աշխատանքային թույլտվությունը, նրանք պարտադիր պետք է գրանցված լինեն քաղաքում, որտեղ աշխատանքային գործունեություն են ծավալում և պարբերաբար անցնեն բժշկական զննություն:
Հասարակաց տների սեփականատերերը պետք է կապվեն առողջապահության վարչության հետ և սենյակները պետք է ապահովվեն գոնե նվազագույն պայմաններով: Օրինակ պետք է սենյակներում պարտադիր լինեն «խուճապի համար նախատեսված կոճակներ»:
Այցելուների համար հիմնական պայմանը լինելու է այն, որ նրանք պարտադիր պետք է օգտագործեն պահպանակներ, այլապես այս օրենքի խախտման դեպքում կտուգանվեն 50 հազար եվրո:
Արգելվելու է սեռական հարաբերություններ ունենալ հղի կանանց հետ:
Ըստ տարբեր հաշվարկների՝ Գերմանիայում մարմնավաճառությամբ են զբաղվում ավելի քան 200 երկրների ներկայացուցիչներ, որոնց մեծ մասը եկել են Արևելյան Եվրոպայից:
Մարմնավաճառությունը համարվում է օրինական Գերմանիայում 2002 թ-ից: