Ինչու են հետաձգվել Երևան-Մոսկվա չվերթները
Երևան-Մոսկվա մեկ չվերթ այսօր չեղարկվել է, իսկ երեք չվերթ հետաձգվել: Պատճառը Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմաններն են: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջը:
Հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:
Հավելենք, որ եղանակային պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հուլիսի 1-ին հետաձգվել է 450 չվերթ, չեղարկվել՝ 41-ը։