Եթե այսպես շարունակվի, Թուրքիան այդպես էլ չի մտնի ԵՄ. թուրքագետ
Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, խոսելով Թուրքիայի հարավում և Մերձավոր Արևելքում թուրք-քրդական բախումների ուժգնացման և հարաբերությունների սրման նոր փուլի մասին, նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում:
«Գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ: Թուրքական կողմը մեծ քանակության զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը»,-ասաց թուրքագետը:
Մեջբերելով Էրդողանի հայտարարությունը այն մասին, որ չնայած զոհեր են տալիս, բայց ամեն գնով՝ օգտագոծելով զինտեխնիա և զինուժ, Թուրքիան թույլ չի տա, որ Սիրայում ստեղծվի Քրդական պետություն, քանի որ դա հակասում է Թուրքիայի ազգային անվտանագությանը:
«Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդը հայտարարել է, թե սեպտեմբերի 25-ին կայանլիք Քրդական անկախության հանրաքվեն չի հետաձգվելու, հակառակ դեպքում այն կբերի մահաբեր պատերազմի: Թուրքիայի իշխանությանը ևս դեմ են Իրաքում Քրդստանի անկախության հանրաքվեին»,-նշեց թուրքագետը:
Ըստ բանախոսի բավական թեժ է Թուրքիայի հարավում, և գրեթե ամեն օր զոհվում են թուրք զինվորներ:
«Դիարբեքրիում հատկապես բախումներն ուժեղ են, որտեղ ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության զինյալների ու թուրքական զինվորների միջև է»,- նշեց բանախոսը և հավելեց, որ այդ ամենի վերջը բոլորվին չի երևում:
Անդրադառնալով Թուրքիայում լրագրողների բռնությունների դեպքերին՝ նա նշեց, որ աճել է բռնությունները լրագրողների հանդեպ, որտեղ ներկայումս անազատության մեջ է պահում 160 լրագրող:
«Վերջին երկու տարում Թուրքիայի ազատ համացանց ունեցող երկրից վերածվել է անազատ համացանց ունեցող երկրի և հավասարվել Իրանին, Չինաստանին և այլն»,- նշեց Խուդավերդյանը:
Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ բավական սրված են Թուրքիա- ԵՄ հարաբերությունները, հատկապես Թուրքիա-Գերմանիա:
«Գերմանական իշխանությունները այդպես էլ թույլ չտվեցին Էրդողանի թիկնապահներին, որոնք ԱՄՆ-ում ծեծի էին ենթարկել հայ և քուրդ բնակչությանը, ներս մտնել Գերմանիա:Միաժամանակ մեծ քսանյակին մասնակցելու մեկնած Էրողանին եւս թույլ չեն տվել հանդիպել տեղի թուրք համայնքի հետ»,-ասաց նա և իր խոսքը եզրափակեց նշելով, որ ԵՄ հատուկ հանձնաժողովի նախագահ Փերին հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, Թուրքիան այդպես էլ չի մտնի ԵՄ: