Պուտինը մարդ է, ով կարող է խաղաղություն բերել այս երկրագնդին. Մարադոնա
Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դիեգո Մարադոնան, հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է բարձ լիգան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «RT»-ին:
«Պուտինը ֆենոմեն է: Ես կարծում եմ, որ Ուգո Չավեսից և Ֆիդել Կաստրոյից հետո Պուտինը Դանիել Օրտեգոյի և Էվո Մորալեսի հետ միասին ներկայացնում է այսպես ասած բարձր լիգան: Պուտինը մարդ է, ով կարող է խաղաղություն բերել այս երկրագնդին»,- նշել է Մարադոնան:
Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից մի քանի օր առաջ հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Մարադոնան ժամանել է Ռուսաստան: