Ագրամունտն իր դեմ արշավի կազմակերպման մեջ մեղադրել է ուկրաինական պատվիրակությանը
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հայտնել է, որ ուկրաինական պատվիրակությունը սկսել և գլխավորել է իրեն վարկաբեկելու արշավը: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը՝ վկայակոչելով Ագրամունտի հայտարարությանը:
«Այդ արշավը, իհարկե, ղեկավարվում էր ուկրաինական պատվիրակության կողմից Ռուսաստանի հանդեպ ազգային հետաքրքրությունների պատճառով, ինչպես նաև սոցիալիստների և ծայրահեղ ձախերի կողմից»,- նշել է նա:
Նա նաև նշել է, որ «երկխոսության հարցով իր ցանկության զոհն է դարձել», և իր դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հարցով չի տարբերվում նրանից, որին աջակցում է համաշխարհային առաջնորդների մեծ մասը:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը ցույց է տալիս, որ իր դիրքորոշումը սիրիական ճգնաժամի հարցով չի տարբերվում իմից: Մյուս առաջնորդները ողջ աշխարհում հայտնել են, որ անպայման անհրաժեշտ է երկխոսության մեջ ներառել բոլոր կողմերին, այդ թվում Սիրիայի ներկայիս կառավարությանը: Այս բոլոր հայտարարությունները ողջունում է միջազգային հանրությունը»,- հավելել է նա: