«CNN»-ի աշխատակիցները Թրամփին ծաղրածու են համարում
«Project Veritas» հասարակական կազմակերպությունը «YouTube»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում «CNN»-ի պրոդյուսեր Ջիմմի Քարրը խոսում է ընկերության աշխատակիցների վերաբերմունքի մասին նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Project Veritas» կազմակերպության ղեկավար Ջեյմս Օ'Քիֆի հավաստմամբ՝ Քարրը ձայնագրության մեջ խոսում է Թրամփի մասին, չնայած Թրամփի անունը չի հնչում:
«Հոգու խորքում մենք բոլորս կարծում ենք, որ նա ծաղրածու է, որ նա ծիծաղի հասնող չափով դրա համար չէ: Նա վատ է գլուխ բերում և չի գործում Ամերիկայի հետաքրքրություններից ելնելով»,- նշում է պրոդյուսերը:
Քարրի խոսքով՝ իր աշխատակիցների 90 տոկոսը կարծում է, որ Թրամփը խելագար է:
«Նա մարդ է, ով իրականում նույնիսկ հանրապետական չէ: Նա պարզապես ընդունել է նրանց դիրքորոշումը, քանի որ դա կուսակցություն է, որը, նրա կարծիքով, կարող էր հաղթել: Նա չի հավատում նրան, ինչ անում են այդ մարդիկ»,- հավելել է նա: