Ռուս հայտնի բիզնես-լեդին սրսկումից հետո մահացել է մերսման սեղանին
Կրասնոյարսկում ցավազրկող սրսկումից մերսման սրահում մահացել է «Հյուրասիրության սիբիրյան ասոցիացիա» ոչ կոմերցիոն գործընկերության նախագահ Մարինա Բեզֆամիլնայան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Վլադիմիր Վլադիմիրովը: Այս մասին գրում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Կրասնոյարսկում հայտնի բիզնես-լեդին 57 տարեկան էր:
«Զանգել է ամուսնուն, մերսման ժամանակ ցավազրկող սրսկում են արել, և նա սեղանին մահացել է: Ոչինչ չեն կարողացնել անել: Ահավոր է»,- գրել է սոցիալական կայքի իր էջում Վլադիմիրովը:
Կրասնոյարսկի շրջանի ՔԿ-ում հաղորդել են, որ մահվան փաստով քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահվան պատճառ դառնալու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: