Ջեյ Զին պատմել է, որ մայրը լեսբուհի է
Ջեյ Զիի նոր «4:44» ալբոմը, որը երեկ է թողարկվել, լի է բացահայտումներով: Երեկվանից բոլորը խոսում են այն մասին, որ երգերից մեկում 47-ամյա ռեփերը պատմել է Բեյոնսեի հանդեպ դավաճանություննեի մասին, իսկ այժմ շատերն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ մեկ այլ երգում նա իր մորը լեսբուհի է անվանել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Խոսքը «Smile» երգի մասին է, որում հիփ-հոփ երգիչը բացեիբաց քննարկում է իրեն հարազատ մարդու սեռական կողմնորոշումը:
«Մայրիկս չորս երեխա ուներ, սակայն նա լեսբուհի է: Այդքան ժամանակ նա կեղծել է: Ստիպված էր թաքնվել զգեստապահարանում: Հասարակության ճնշումը, խիղճն ու ցավը խանգարում են ընդունել: Լացում էի ուրախությունից, երբ դու սիրահարվեցիր»,- նոր ալբոմի երգերից մեկում ասում է Ջեյ Զին:
Հայտնի է, որ Գլորիա Քարթերը բաժանվել է ամուսնուց, երբ երեխաները դեռ փոքր էին: Բացի Ջեյ Զիից, նա մեծացրել է ևս երեք երեխայի: