Որքա՞ն է կազմում Սպիտակ տան աշխատակիցների աշխատավարձը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարության աշխատակիցների ամենամյա եկամուտը տատանվում է 30-ից 179 000 դոլարի սահմաններում: Այս վկայությունները նշվում են բաց զեկույցում, որը քարտուղարությունն ուղարկել է Կոնգրես: Խոսքը վերաբերում է Սպիտակ տան համակարգի 377 աշխատակցի աշխատավարձին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համաձայն փաստաթղթի՝ բարձր աշխատավարձ են ստանում Սպիտակ տան կարևոր ներկայացուցիչները՝ աշխատակիցների համակարգի ղեկավար Ռայնս Պրիբեսը, գլխավոր քաղաքական ռազմավարագետ Սթիվ Բեննոնը և ավագ խորհրդական Քելիենն Քոնուեյը: Նրանց տարեկան աշխատավարձը կազմում է 179.7 հազար դոլար:
Նույն գումարն է ստանում նաև Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը, իսկ նրա տեղակալը մի փոքր ավելի քիչ՝ 165 000 դոլար:
Ամենավատը վարձատրվում է Սպիտակ տանը ազգային տնտեսական խորհրդի ղեկավարների աշխատանքը: Հերի Քոնը ստանում է ընդամենը 30 000 դոլար, չնայած նրա աշխատանքը ևս կարևորներից է: