Լրագրողները քիչ էր մնում լապտերը գցեն Թրամփի վրա (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինայի պաշտոնական լուսանկարման ժամանակ հարավկորեացի լրագրողները քիչ էր մնում լապտերը գցեն Թրամփի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ABC News»-ին:
Պատահարը տեղի է ունեցել, երբ լրագրողները փորձել են լավ դիրք գրավել Օղակաձև սենյակում:
«Հեյ, երեխաներ, հանգիստ, հանգիստ: Դուք ավելի վատն եք դառնում»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան անվտանգության ծառայության աշխատակիցները կարողացել են բռնել լապտերը մինչև այն կընկներ ԱՄՆ նախագահի վրա: