Իսպանիայում «ԻՊ»-ի ահաբեկչի են ձերբակալել
Իսպանիայում քաղաքացիական գվարդիան ձերբակալել է մի տղամարդու՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կռիվներին մասնակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Խուան Իգնասիո Զոիդո Ալվարեսը թվիթթերյան իր էջում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Քաղաքացիական գվարդիան Մալագայում ձերբակալել է 29-ամյա տղամարդու, ով կասկածվում է «ԻՊ»-ի կողմից Սիրիայում երկու տարվա ընթացքում կռիվներին մասնակցելու մեջ»,- հաղորդել է նա:
Մայիսի 25-ին էլ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էին ձերբակալել «ԻՊ»-ի չորս անդամների, ովքեր նախատեսում էին մետրոյում ահաբեկչություն իրականացնել: Հիշեցնենք, որ «ԻՊ»-ի գործունեությունն արգելված է աշխարհի մի շարք երկրներում: