«New York Post» թերթը Թրամփի մասին 3 բառից բաղկացած հոդված է գրել
Ամերիկյան «New York Post» թերթը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին մի հոդված է հրապարակել, որը բաղկացած է 3 բառից: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Հոդվածը անվանել են «Թվիթերյան Թրամփի մասին»:
«Դադարեցրեք: Պարզապես դադարեցրեք»: Գրված է հոդվածում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բացվել է Նյու Յորքի քաղաքային գրադարանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվամբ Թվիթեր:
Գրադարանը «The Daily Show» երգիծական ծրագրի նախագիծն է, որը հավաքել է Թրամփի թվիթերյան գրառումները: Այդ թվում նրանք, որոնք ջնջել է նախագահը իր թվիթերյան էջից:
Թրամփի ամենահայտնի գրառումը, որով նա առաջարկում էր մարդկանց գուշակել «covfefe» բառի նշանակությունը, հայտնվել է ոսկե շրջանակի մեջ: