Հուլիսի 1-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Երևանյան ռոք» փառատոնը
Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ռոք» փառատոնը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:
«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում` վաղը ժամը 19:30-23:00-ն Ազատության հրապարակում ելույթ կունենան «էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը: